ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հըլը էն բիձուն հարցրեք, ինքը կիմանա. Արամ Գևորգյան

Հըլը էն բիձուն հարցրեք, ինքը կիմանա. Արամ Գևորգյան
10.04.2023 | 21:21

Երկու շաբաթ առաջ անգեղակոթցի բիձեն բլոտի սեղանի շուրջ բացատրում էր, թե ոնց ա «Սերժը 15 թվին ստորագրել, որ 2020 թվին թпրքերը գան, Իշխանասարի վրա նստեն։ Էտ իրանց սովետի սահմանն ա, նիկոլն ի՞նչ մեղք ունի»։

Գիշերը Սիսիանի Աշոտավան գյուղ 2 թշնամական դիվերսանտ են մտել։ Ու մենակ չեն մտել, է՜, հայերեն խոսալով պրյամո գնացել են գյուղացու տուն։ Էդ գյուղը սահմանից ուղիղ գծով 10 կիլոմետր հեռու ա, ըտեղ մոլորվելը հեքիաթ ա։ Ու պրիտոմ, հայերեն խոսացող ջահել թпրքերը հատուկ պատրաստություն անցածների շարքերից են, իրանք աջ ու ձախ հենց ընենց չեն մոլորվում։

К стати, Անգեղակոթն էլ ա մի 10 կմ հեռու սահմանից։ Հըլը էն բիձուն հարցրեք, ինքը կիմանա. որ 15 թվին Սերժը «ստորագրում էր», էսօրվա դեպքերն է՞լ էր մեջը ներառված, թե՞ էսի կարող ա էն հարիֆ նիկոլի մեղքը լինի:

Դիտվել է՝ 7824

Մեկնաբանություններ